102005 դիտում
17:30 14-06-2017
ԲԱՐԻ ԼՈՒՐ. Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 աղջիկ 1 տղա. ծնողները շնորհակալություն են հայտնում ծննդատանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիս 5-ին Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 աղջիկ, 1 տղա: Երեխաների հայրը՝ 35-ամյա Վահրամ Բաբայանը և մայրը՝ 35-ամյա Նելլի Սարգսյանը, իրենց շնորհակալությունն են հայտնում Շենգավիթի բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցներին, բաժնի վարիչ Հակոբ Վլադիմիրովիչին, մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆովնային, ով առաջին իսկ պահից, անգամ մինչև երեխաների լույս աշխարհ գալը, եղել է Նելլիի կողքին և բուժքույրերին, ովքեր հոգատար վերաբերմունք են ցուցաբերել Նելլիի և եռյակի նկատմամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հայրը՝ Վահրամն ասում էր. «Ունենք 2 տղա՝ 12 տարեկան Վահեն և 7 տարեկան Վարուժանը ու հիմա տղերքս մեզնից շատ են ուրախացել, որ վերջապես մեր երազանքը ի կատար ածվեց, մենք ուզում էինք գոնե 1 աղջիկ ունենայինք, որ անունը դնեինք երջանկահիշատակ տատիկի՝ Վիկտորիայի անունով, բայց Աստված մեզ պատվիրեց 2 աղջիկ, մյուս աղջկա անոււնն էլ որոշել ենք դնել Դայաննա, իսկ տղայինը՝ Ալեքս»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքում, որն արդեն դարձել է բազմանդամ, աշխատում է միայն Վահրամը, այն էլ արտագնա և բարի լուրի մասին իմացել է Ռուսաստանում և շտապ վերադարձել է Հայաստան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+