211652_close_icon
views-count11607 դիտում article-date 11:11 19-01-2017

Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը այսօր կվերացվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության հինգշաբթի կայանանք նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կառավարության որոշման մի նախագիծ, որով Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի։ Այս որոշումից հետո պետք է երկու երկրների կառավարությունները ստորագրեն համաձայնագիր վիզային ռեժիմը վերացնելու մասին։ ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ-ի կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնության տալու մասին» կառավարության որոշման նախագծին։ ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում էլ որոշում կայացվեց, որ ԱՄԷ Դուբայ քաղաքում Հայաստանը հյուպատոսություն պետք է ունենա։ Սերժ Սարգսյանն էլ երեկ ստորագրել է համապատասխան հրամանագիր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր