211652_close_icon
views-count15683 դիտում article-date 18:21 19-01-2017

Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 4-5 աստիճանով, դրական տեղաշարժ նկատվում է. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Դրական տեղաշարժ նկատվում է: Այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով: Եթե երեկ այս ժամին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է: Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն:

Նմանատիպ նյութեր