5439 դիտում
13:51 04-12-2020
Հետպատերազմյան շրջանում նկատվում է ապրանքների, ծառայությունների փաստաթղթավորման դրական տեղաշարժ. ՊԵԿ
Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` Հայաստանում տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկություն տրամադրելով տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ:
«Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 տոկոսով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են»,-հայտնում են ՊԵԿ-ից:
Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները:
Նմանատիպ նյութեր
15683 դիտում
18:21 19-01-2017
Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 4-5 աստիճանով, դրական տեղաշարժ նկատվում է. Գագիկ Սուրենյան
948 դիտում
10:15 26-01-2021
Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է նկատվում.ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է
Այս բաժնից
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
946 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
1006 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ