4357 դիտում
09:33 20-01-2017
ՀՔԾ-ն ժամանակավորապես դադարեցրել է Սարի թաղի դեպքերով քրեական գործերի նախաքննությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած բռնության դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է. խոսքը քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին է։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչներն այս գործերով տուժողներին ասում են, թե այլ կարևոր քրեական գործեր են առաջ եկել, և վերջիններս պետք է մի քիչ սպասեն։ Ամենայն հավանականությամբ, ՀՔԾ-ում բառացի են ընդունել հուլիսյան աղմկահարույց դեպքերից հետո Սերժ Աարգսյանի հայտարարությունները, երբ ոստիկանության վայրագություններից տուժած լրագրողներին խնդրել էր մոռանալ կատարվածը։ Թեև մոռանալու հորդորը Ս. Սարգսյանը հատուկ ընդգծմամբ ուղղել էր լրագրողներին, բայց իրավապահները, կարծես թե, այլ կերպ են ընկալել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
16:43 27-06-2019
Ժամանակավորապես կդադարեցվի Սարի թաղի մի շարք առանձնատների գազամատակարարումը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»