211652_close_icon
views-count2020 դիտում article-date 19:45 20-01-2017

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները

Այսօր` հունվարի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2016 թվականի գործունեության արդյունքները: Ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում թվով 12 հարկադիր կատարողներ երդվել են անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ խստագույնս պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ: Ամփոփվել են նաև միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքները։ Ըստ վիճակագրության՝ 2016 թվականին Ծառայության կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը կազմել է 21 670 961 459 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին՝ 5 635 406 091 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11 710 214 650 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 791 476 191 ՀՀ դրամ: Հարուցվել է 1 224 417 կատարողական վարույթ: 2016 թվականին ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 1 471 231 կատարողական վարույթ, իսկ տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են թվով 53 579 հատ: Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են նաև Ծառայության աշխատանքում նկատված բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը տվել է կոնկրետ հանձնարարականներ և համապատասխան բաժինների պետերին կարգադրել է լինել խիստ հետևողական նշված խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր