211652_close_icon
views-count112063 դիտում article-date 19:20 21-01-2017

Փարաքարի «գայի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաում: Ժամը 17:10-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ Range Rover մակնիշի 35 AS 434 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել տեղանքի հսկման աշխատանքներ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդի և տուժածի ինքնությունը։։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր