70909 դիտում
09:36 27-11-2017
Շումախերական ավտովթար Երևանում. 18-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում Սարալանջի պողոտայում Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեն Գևորգյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 13 AL 133 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջված հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որից հետո վարորդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գարիկ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+