211652_close_icon
views-count21073 դիտում article-date 21:17 22-01-2017

Երևանում բախվել են տնօրենի BMW-ն և «Եվրոֆուտբոլ»-ի օպերատորի ՎԱԶ 21 703-ը․ հիվանդանոց է տեղափոխվել համակարգչային ծրագրավորողը

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ տեսուչ Վարդան Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 35-ամյա Նելի Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 91 IT 900 համարանիշի և 26-ամյա Գեղամ Առաքելյանի վարած ՎԱԶ 21 703 մակնիշի 64 OF 766 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գ․ Առաքելյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով BMW-ի վարորդ Ն․ Մարտիրոսյանը աշխատում է «Նելի Մարտիրոսյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, Գ․ Առաքելյանը՝ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ցանցում՝ որպես օպերատոր, իսկ վիրավոր Տ․ Առաքելյանը՝ «ՎԵԴ-ՇԱՏՐ» ՍՊԸ- ում որպես համակարգչային ծրագրավորող։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր