4976 դիտում
22:35 23-01-2017
Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան մասի եվրոպական անվանումն է Բարբարոսական ափ
Բարբարոսական ափ է կոչվում Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան ափի եվրոպական անվանումը, որը կիրառելի է եղել ուշ միջնադարից (XV դար) մինչ XIX դարը:
Բարբարոսական ափը հասկացության մեջ ներառված էին Մաղրիբի մերձափնյա երկրները՝ Ալժիրը, Թունիսը և Մարոկկոն: Երբեմն Լիբիայի և Եգիպտոսի ափերը նույնպես ներառվել են բարբարոսական ափի մեջ: Ափագծով մեկ առկա են եղել մի շարք նավահանգստային բազաներ, որտեղ բնակվում էին բերբերական ծովահենների՝ կորսարները, ովքեր սարսափ էին տարածում Միջերկրական ծովի հյուսիսային ափերի բնակիչների մեջ:
Պատահական չէ, որ խուսափելով ստրկավաճառ- ծովահենների հետապնդումներից, ափաբնակ եվրոպացիների մեծ մասը բարձրանում էին լեռների գագաթը կամ էլ խորանում երկրի ներսում: Բարբարոսական ափի բնակիչները միջնադարում եղել են մահմեդականներ՝ արաբներ, բերբերներ, եվրոպական և աֆրիկյան ծագում ունեցող ստրուկներ:
Ծովահենների դեմ պայքարը ընթացել է պարբերական հաջողություններով: Այսպես, արաբական արշավանքներից հետո VIII—XI դարերում արաբները և բերբերները կազմում էին Միջերկրական ծովի արևելյան և հարավային ափերի բնակչության մեծամասնությունը:
XX դարի սկզբին տարածաշրջանը ամբողջովին անցնում է եվրոպացիների վերահսկողության ներքո: Այստեղ ձևավորվում են Ֆրանսիական Ալժիրը, Իսպանական Մարոկկոն, Թունիսը և Ֆրանսիական Մարոկկոն:
Նմանատիպ նյութեր
10950 դիտում
10:33 17-08-2017
Ուշագրավ մանրամասներ՝ «Զիբիլիքս» անվանումն ստացած գործի կարճման որոշումից. «Հայկական ժամանակ»
1863 դիտում
14:14 21-04-2016
Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները հետաքրքրված են ռուսական ЯК-130 ուսումնամարտական ինքնաթիռով
1545 դիտում
15:18 15-11-2022
Վե՛րջ տվեք բարբարոսական կռվին. Ռիշի Սունակը G20-ի գագաթնաժողովում դիմել է Լավրովին
Այս բաժնից
3244 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը