Չինաստանը 100.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Չինաստանի իշխանությունները Կորեական թերակղզու շուրջ աճող լարվածության ֆոնին Հյուսիսային Կորեայի հետ սահմանին 100.000-անոց զորք են տեղակայել, հաղորդում է Tass-ը։
Զուգահեռաբար բարձրացվել է Չինաստանի ռազմաօդային ուժերի պատրաստվածությունը։ Միջոցառումները նախաձեռնվել են ապրիլի կեսերից։
Վերջինս ժամանակներս Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ չի բացառում Փհենյանի դեմ որևէ գործողություն, քանի որ վերջինս ակտիվորեն զարգացնում է իր հրթռիային-միջուկային ծրագիրը։
Ներկա պահին Կորեական թերակղզու ուղղությամբ է շարժվում ԱՄՆ-ի ՌԾՕՈՒ հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ։ Այն ամենայն հավանականությամբ կանցնի Կորեական նեղուցով և կհասնի Ճապոնական ծով։