211652_close_icon
views-count2901 դիտում article-date 17:46 24-01-2017

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ստասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Մարկովիչին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող ծրագրեր: Մասնավորապես՝ ներկայացվել է երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կատաված միջոցառումներն ու գործողությունները՝ կարեւորելով նման ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը: Դրանից բացի, կարեւորվել է Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենսդրությամբ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում նախատեսված ակտիվ դերը, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության մոնիտրինգի իրավական հնարավորությունը: Տիկին Մարկովիչն առաջարկել է ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ ոլորտներում՝ հաշվի առնելով համատեղ արդյունավետ աշխատանքը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր