211652_close_icon
views-count1579 դիտում article-date 17:23 26-01-2017

Ձնամաքրման աշխատանքները զուգահեռաբար իրականացվում են նաև երկրորդական փողոցներում, մայթերին ու բակային տարածքներում

Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներին զուգահեռ` աշխատանքներ են տարվում նաև մայթերի, կանգառասրահների, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ: «Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով շարունակվող ձնամաքրման աշխատանքները վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են նաև աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են չընդհատվող ժամանակացույցով:

Նմանատիպ նյութեր