211652_close_icon
views-count3428 դիտում article-date 19:55 26-01-2017

500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ ենք ակնկալում. Սուրեն Կարայան

Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, հնարավորություն չեղավ մասնակցելու Դավոսի համաժողովին: Այսպես է պատասխանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն լրագրողների այն հարցին, թե ինչու Դավոսի տնտեսական համաժողովին այս տարի Հայաստանը չէր մասնակցում: «Այո՛, ես համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, սակայն դա միակ հարթակը չէ: Այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերը և բոլոր մնացած այլ ծրագրեր չեն ներկայացվելու բոլոր հետաքրքիր և պոտենցիալ ներդրողներին»,- ասաց նա: Նախարարը համաձայնեց, որ ընտրություններն ինչ-որ չափով խանգարում են ներդրումներին, քանի որ նման գործընթացները որոշ չափով զսպող են: «Այն աշխատանքները, որոնք իրականացնում ենք և ՀՀ-ում էլ այն կազմակերպությունները, որոնց հետ այս վերջին ժամանակաշրջանում ընդհանուր աշխատանքներ ենք իրականացրել, մեր գործիքակազմի ներքո որոշակի օժանդակություններ ենք ցուցաբերել, այդ կազմակերպությունները ևս շահագրգռված են, որ ներդրումներ իրականացնեն: Այն կազմակերպություններից, որոնց հետ մենք աշխատել ենք, մոտավորապես 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ ենք ակնկալում»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր