211652_close_icon
views-count4292 դիտում article-date 10:27 27-01-2017

Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով: Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին: Ու թեև Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, իրականում՝ դե ֆակտո այդ գործառույթները իր վրա է վերցրել Սամվել Բաբայանը: Հիշեցնենք, որ 2000 թվականին Բաբայանը մեղադրվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար և դատապարտվեց 14 տարի ազատազրկման: Նկատենք, որ մինչև վերջերս Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի միջև կար բացահայտ թշնամանք, ինչը այս օրերին երկուստեք մոռացվել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր