18375 դիտում
09:36 10-11-2017
Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի. Սեյրան Օհանյանի նվերը Սասուն Միքայելյանին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա են եղել «Ելք»-ի անդամները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ուշագրավն այստեղ միայն Սեյրան Օհանյանի մասնակցությունը չէ Սասուն Միքայելյանի ծննդյան տոնին, այլ այն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը միասին տոնական սեղանի մասնակից կդառնան։
Ավելին՝ Սեյրան Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բաժակ բաժակի են զարկել, այլև միասին ջիգյարով պարել են ռեստորանի պարահարթակում։ Վերջում Սեյրան Օհանյանը թանկարժեք իսպանական թուր է նվիրել հոբելյարին և բարեմաղթել. «Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի», ասել է ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող նախկին պաշտոնյան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3847 դիտում
13:32 25-10-2014
Մշակույթի նախարարը հյուընկալել է նորվեգացի հայտնի ճանապարհորդ Թուր Հեյերդալի որդուն՝ Թուր Հեյերդալ Կրտսերին
4289 դիտում
10:27 27-01-2017
Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը. «Չորրորդ իշխանություն»
1631 դիտում
16:45 16-10-2021
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»