6625 դիտում
12:16 27-01-2017
Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր, աշխարհահռչակ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հունվարի 27-ին, հայ մեծանուն կոմպոզիոտր, աշխարհահռչակ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Մեծ հային, Մեծ մտավորականին, Մեծ կոմպոզիտորին՝ ծննդյան օրվա առթիվ և ցանկանում մաեստրոյին քաջ առողջություն և բազում նորանոր վերելքներ։
Տ. Մանսուրյանը ծնվել է 1939 հունվարի 27-ին Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում' Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ' նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Մանսուրյանի ստեղծագործությունը XX դ. համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտության մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ է: Նա գեղագիտվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները:
Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հ. Ք. Անդերսենի, 1988, բեմ.՝ 1990) բալետը, սիմֆ. երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լաիային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Ե. Չարենցի, 1997-99) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Հ.Աահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վ. Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հ.Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների («Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» ևն) երաժշտություն:
Պարգևատրվել է ՀԼԿԵՄ (1967), ՀՀ Պետ.(1981, 1985), Ա. Խաչատրյանի անվ. (1993) միցանակներով, Հայ եկեղեցու Ս. Սահակ-Ս.Մեսրոպ շքանշանով (2004):
Նմանատիպ նյութեր
11846 դիտում
18:37 20-08-2016
Աշխարհահռչակ կոմպոզիտոր, մեծանուն մտավորական Տիգրան Մանսուրյանի խոսքը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամի մասին
9811 դիտում
13:29 06-06-2017
Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
6464 դիտում
16:42 28-01-2017
Գյումրիում տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ