211652_close_icon
views-count4698 դիտում article-date 12:57 27-01-2017

200 միլիոն դոլարի ՌԴ սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան

Ռուսական 200 միլիոն դոլարի վարկով մատակարարվող զինատեսակների մի մասն արդեն Հայաստանում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ընդգծեց, որ վարկային պայմանագրով նախատեսված զենքերի մի մասն արդեն մատակարարվել է՝ համալրելով հայկական զինված ուժերը, իսկ մատակարարման գործընթացն ընթանում է պայմանագրով հաստատված ժամանակացույցով և հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի պայմանագրով սահմանված ժամկետներում ստացվի սպառազինությունը, քանի որ դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ։ Նա նաև հավելեց, որ Հայաստանը շարունակելու է երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակականության վերաբերյալ և սպառազինության համալրման ուղղությամբ ՌԴ-ի հետ այլ ծրագրերով տարվող աշխատանքները, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը բավարար չէ հայկական զինված ուժերի պահանջները բավարարելու համար, ուստի Հայաստանը փնտրում է սպառազինությունը համալրելու հնարավորություններ թե ՌԴ-ի, թե գործընկեր այլ երկրների հետ:

Նմանատիպ նյութեր