6080 դիտում
20:29 27-01-2017
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ), Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում, Մարալիկ-Լանջիկ, Վաղարշապատում, Բաղրամյանում, Արմավիրում, Գյումրի-Վանաձոր և Կապան-Քաջարան, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ) կմ-երին, Դիլիջանի ոլորաններում ավտոճանապարհներն դժվարանցանելի են:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
[color=#CC0000]Շիրակի մարզի Մարմարաշեն, Արթիկ, Մարալիկ քաղաքներում բուք է:[/color]
Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:
[color=#CC0000]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»