Ժորդի Ալբա. «Ռեալը» ստորացնում է Իպանիայի Գավաթի նշանակությունը
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» անհաջողությունը, որը դուրս թռավ Իսպանիայի Գավաթի խաղարկությունից:
«Երբեմն, երբ թիմը դուրս է թռնում Գավաթից, նրա խաղացողները սկսում են ստորացնել տիտղոսի նշանակությունը: Դա Գավաթից դուրս թռնելը արդարացնելու ամենալավ միջոցը չէ, երբ ասում են, թե այդ տիտղսոը այնքան էլ արժեքավոր չէ:
Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, և միշտ ցանկանում եմ, որ «Ռեալը» դուրս թռնի», հայտարարել է Ալբան: