211652_close_icon
views-count3876 դիտում article-date 19:56 04-10-2018

Ժորդի Ալբա. ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակը կեղծիք է

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան քննադատել է ՖԻՖԱ-ին՝ աշխարհի լավագույն խաղացողի մրցանակի համար: 2018թ. լավագույն խաղացող ճանաչվեց «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ Լիոնել Մեսին չէր ընդգրկվել մրցանակի երեք հավակնորդների շարքում: «Իմ կարծիքով, ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակը կեղծիք է: Մոդրիչը հիանալի խաղացողն է, աշխարհում լավագույններից մեկը: Սակայն Մեսին բոլորովին այլ մակարակի խաղ է ցուցադրում: Երբ Լեոն գնդակով վազում է, մնացածները կարող են ատամները սեղմել: Նա լավագույնն է և մեզ էլ դարձնում լավագույնը», ասել է Ալբան:

Նմանատիպ նյութեր