211652_close_icon
views-count2835 դիտում article-date 12:15 28-01-2017

Սկանդալ՝ Բունդեսվերում. հետաքննության արդյունքում 7 բարձրաստիճան սպա է հեռացվել ծառայությունից

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային տարածքում տեղակայված էլիտար ուժերի մեջ «դեդովշինայի» գործով հետաքննության արդյունքում ծառայողական լիազորություններից ազատվել է 7 մարդ, հաղորդում է Spiegel պարբերականը։ Թերթը գրում է. «Պֆուլլենդորֆի զորամասում կիրառվել է դաժան պրակտիկա՝ սեռական ոտնձգության հողի վրա»։ Խոսքը գնում է սեռական բռնություն կիրառած ու ազատությունը սահմանափակած մի քանի սպաների մասին։ Այսպես, 2016 թվականի հոկտեմբերին նույն զորամասի լեյտենանտներից մեկը դիմել է այդ երկրի ՊՆ-ին և Բունդեսթագին՝ հայտնելով, որ, այսպես կոչված, «նվիրվածության արարողությանը» նորակոչիկներին ստիպում են ամբողջովին մերկանալ, իսկ սպաներն այդ ամենը տեսանկարում են «դաստիարակչական նպատակներով»։ Հետաքննության արդյունքներից հետո որոշումներ կկայացվեն «դաստիարակողների» նկատմամբ։ Բացի այդ, կարգապահական տույժեր կկիրառվեն։ Հետաքննությանը ներգրավված է նաև տեղի դատախազությունը։

Նմանատիպ նյութեր