211652_close_icon

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

views-count2182 դիտում article-date 20:38 31-03-2025
Այսօր կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել բարձր մակարդակի փոխադարձ այցերի դինամիկայի առթիվ,անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։

Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր