211652_close_icon
views-count24309 դիտում article-date 16:53 29-01-2017

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում. սառցալեզվակները մի իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների համար, իսկ պատկան մարմինները չեն փորձում սառը ուղեղով դատել իրավիճակը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես շատ ու շատ բարձրահարկ շենքերի տանիքներից, այնպես էլ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 25 շենքի տանիքից կախված սառցալեզվակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, ինչպես նաև իրական վտանգ՝ այն անցորդների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն շենքի տակով անցնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 36 մետր բարձրությամբ 12 հարկանի շենքի տանիքի եզրից կախված սառցալեզվալները վերացնելու համար անհրաժեշտ են այնպիսի մեքենա-մեխանիզմներ, ինչպիսիք են վերամբարձ կռունկները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները, խմդրին լուծում չտան, ապա մնում է մենք մեր ուժերով սառցալեզվակները հեռացնենք, սակայն չկա երաշխիք, որ կարող է վտանգվի մեր կայնքը, այդ դեպքում՝ փողկապավոր չինովնիկները կգան բակ, կմեղադրեն մեզ ու իրենց գործն առանց ավարտելու կհեռանան»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր