211652_close_icon
views-count12413 դիտում article-date 18:55 10-08-2020

Բնակիչներն ասում են. «10 օր է, խմելու ջրի խողովակները վնասվել են ու ջուրն անխնա հոսում է, բեռնատարներն էլ դարձել են պատուհաս. պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենց և Շահումյան փողոցների խաչմերուկում ապրող քաղաքացիներից, ովքեր իրենց բողոքն էին հայտնում Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, «Վեոլիա ջրի» և ճանապարհային ոստիկանության հասցեին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օր է, խմելու ջուրը անխնա հոսում է, քանի որ բեռնատար էնքան ավտոմեքենաներ են էս նեղ փողոցով անցնում, որ էլ ասելու չի: Շինարարական աղբով բարձված մեքենաները օրը մի հարյուր անգամ անցնում են այստեղով, ինչի հետևանքով էլ ճանապարհը ոչ միայն վնասվել է, այլև դրա արդյունքում կոտրվել են սովետական տարիներից անցնող խմելու ջրի խողովակները: Չգիտենք՝ ում դիմենք. քաղաքապետարանը գցում է թաղապետարանի վրա, թաղապետարանը՝ «Վեոլիա ջրի»: էս խողովակները իրենց դարն ապրած են, իսկ բեռնատարների անցման հետևանքով էլ ոչ միայն ասֆալտն է քանդվում, այլև վնասվում են փողոցով անցնող գազատար խողովակներն ու էլեկտրական լարերը: Մի քանի անգամ փոքր վթար է եղել ու «Վեոլիա ջրի» հետ խնդիրը լուծել ենք, բայց հիմա պռոբլեմը շատ մեծ է երևի, դրա համար է «Վեոլիա ջուր»-ը սլաքն ուղղում է Երևանի քաղաքապետարանի ու Մալաթիայի թաղապետարանի ուղղությամբ, բայց դե նրանց էլ մեռանք ասելով՝ ոչ մի օգուտ: Լրիվ հայտնվել ենք «էշ մի սատկի, գարուն կգա» իրավիճակում: Ջրի վարձավճարները կանոնավոր մուծում ենք, հլը մի օր ուշացնես, առավոտ շուտ «Վեոլիա ջրից» ու թաղապետարանից բայղուշի նման կգան ու կչոքեն դռանդ դեմը, բա էս 10 օր է, ջուրն անխնա գնում է, ո՞ւր եք, ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է լուծելու խնդիրը: Ուզում ենք նաև ճանապարհային ոստիկանության ուշադրությունը սևեռվի , որպեսզի վերջապես կարգավորվի, որ այս փողոցով բեռնատարները չանցնեն: Հակառակ դեպքում՝ եթե խնդիրը չլուծվի, ապա դիմելու ենք «Թավշա պայքարի միջոցի»՝ ճանապարհը փակելու ենք: Այսօր հույսով գնում ենք դիմենք Մալաթիայի թաղապետարան: Տեսնենք, երևի այս անգամ տեղներից ժաժ կգան ու մի բան կանեն: Եթե ոչ, ապա մենք մեր ձևերով խնդիրը կլուծենք»: Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր