211652_close_icon
views-count3425 դիտում article-date 17:32 30-01-2017

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները:[/color] Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:[/color] *** [color=#CC0000]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/color] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նմանատիպ նյութեր