2744 դիտում
11:07 31-01-2017
Եթե քաղաքական ուժն ունի ծրագիր և թիմ, ապա օր առաջ պետք է հրապարակի նաև իրագործողների անունները. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որևէ քաղաքական ուժ դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։
Դրանց մասին խոսում են բոլորը, ամեն օր մամուլում ամենատարբեր արտահոսքեր են հրապարակվում այս կամ այն ցուցակում այս կամ այն գործչի հայտնվելու կամ դրանից բացառվելու մասին, սակայն հրապարակային դաշտում դեռևս որևէ որոշակիություն չկա։
Ըստ էության՝ սա աբսուրդային իրավիճակ է, քանի որ, եթե քաղաքական ուժերն իսկապես ունեն ծրագրեր, իսկապես ունեն ուժեղ թիմեր, ինչպես բոլորն են կրկնում, ապա օր առաջ պետք է հրապարակեն նաև այն անձանց անունները, որոնք իրականացնելու են այդ ծրագրերը։
Մյուս կողմից՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կուսակցությունների համար ոչ թե ծրագրեր, գաղափարներ իրացնելու, այլ ընդամենը որոշումների կայացման «շրջանակում» հայտնվելու հնարավորություն են։ Ծրագրերը, գաղափարները, ինչպես նաև՝ դրանց իրականացնողները հայտնվել են երկրորդական, երրորդական տեղում։
Որովհետև կարևորը «բարիշելն է», որով զբաղված են գրեթե բոլորը։ Բնականաբար, ոչ ընտրողների հետ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5840 դիտում
19:16 08-03-2017
Լուիս Սուարես. Եթե կա թիմ, որը կարող է չորս գոլ խփել, ապա դա «Բարսելոնան» է
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»