211652_close_icon
views-count3277 դիտում article-date 18:00 13-04-2023

«Պնդում եմ՝ թող հրապարակի․Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի նշած «գաղտնի նամակի» մասին

Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին, թե ինչպես են գործող իշխանություններ փչացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։

«Ինչպե՞ս՝ իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և, իրենց կարծիքով, նաև ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր «կառուցողական գործընկերոջ» հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի հետ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»,- ասաղ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, թվարկումը կարող է շատ երկար շարունակել, սակայն անիմաստ է համարում։

ՀՀ երրորդ նախագահին լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հնչեցրած այն հայտարարությունը, թե «հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք արել» և որ ինքն այդ մասին տեղեկացել է «Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից»։ 

«Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։

Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա»,- արձագանքեց Սերժ Սարգսյանը։

Նա կրկնեց իր դիրքորոշումը՝ Փաշինյանը կարող է  գաղտնազերծել և հրապարակել իր այդ նշած նամակը։

«Ես  պնդում եմ, թող հրապարակի։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»,- խոսքը եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։

Նմանատիպ նյութեր