211652_close_icon
views-count2953 դիտում article-date 14:00 31-01-2017

Օբաման աջակցություն է հայտնել Թրամփի միգրացիոն հրամանի դեմ բողոքներին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել երկրի այն բնակիչներին, ովքեր բողոքում են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված միգրացիայի վերաբերյալ հրամանի դեմ, հայտնում է Kp.ru-ն։ Սա Օբամայի առաջին հանրային արտահայտությունն է 10 օր առաջ Սպիտակ Տնից հեռանալուց հետո։ Օբամայի խոսքերը փոխանցել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը։ Օբաման գտնում է, որ բողոքի դուրս եկած քաղաքացիներն իրականացնում են սահմանադրությամբ իրենց վերահապված իրավունքը։ «Դա հենց այն է, ինչը մենք ակնկալում ենք տեսնել, երբ խաղաքարտի վրա են դրված ամերիկյան արժեքները»,-ասված է Օբամայի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թրամփը հրաման է ստորագրել, որի համաձայն՝ 120 օրով Իրանի, Լիբիայի, Իրաքի, Եմենի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ։

Նմանատիպ նյութեր