6105 դիտում
20:30 31-01-2017
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
[color=#CC0000]Արարատի, Արտաշատի, Մասիսի, Վայքի, Եղեգնաձորի, Մեղրու, Ճանբարակի, Դիլիջանի, Ախուրյանի, Մարալիկի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Մարտունու, Տաշիրի, Էջմիածնի, Աշտարակի, Կոտայքի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Տավուշի, Արմավիրի, Գորիսի, Սիսիանի, Ապարանի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[/color]
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:
[color=#CC0000]Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Թումանյանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է[/color]:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»