211652_close_icon
views-count4584 դիտում article-date 21:49 01-02-2017

«25 տարին երկու ժողովուրդների դարավոր պատմության համար ընդամենը ակնթարթ է». նշվեց Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ արձանագրում է, որ հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ քսանհինգ տարին երկու ժողովուրդների դարավոր պատմության համար ընդամենը ակնթարթ է, սակայն իր անկախությունը վերագտած Հայաստանի և վերամիավորված Գերմանիայի նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է մի ողջ ժամանակաշրջան, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն փուլ: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ դրա հիման վրա կշարունակեն կառուցվել ու հարստանալ հայ-գերմանական բազմաշերտ կապերը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ուղերձում ընդգծում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում զարգացել է կապերի բավական հագեցած համակարգ, և մեր միջև առկա է սերտ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշում է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի ցանկությունը՝ նոր հիմքի վրա դնելու ԵՄ հետ հարաբերությունները և ընդլայնելու դրանք: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Գերմանիան կշարունակի աշխատել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և աջակցել եռանախագահներին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնում, որ երկու պետությունների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա:

Նմանատիպ նյութեր