2766 դիտում
17:09 02-02-2017
ՀՀ էներգախնայողությունը նախատեսվում է հասցնել 17,9 տոկոսի
Գործադիրը այսօր հերթական նիստում հավանություն է տվել 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին:
Ծրագրի առաջին փուլի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի: Վարչապետը կարևորել է ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն. «Մենք այստեղ ունենք շատ ռեսուրսներ և արդյունավետության բարձրացման խնդիր»:
Կառավարությունը հավանության է արժանացրել նաև մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը, որի նպատակը ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների և պատանիների առողջության ամրապնդումն է: Նախատեսվում է, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի կատարելագործում, անհրաժեշտ մարզագույքով և որակյալ մանկավարժական կադրերով ապահովում:
Կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: 2016թ. ծրագրին 8 փուլով մասնակցել է սփյուռքահայ 900 երիտասարդ աշխարհի 38 երկրից:
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»