211652_close_icon

ՀՆԱ–ի միջին աճի նվազագույն մակարդակը հասցնել 7 տոկոսի, նվազագույն աշխատավարձը՝ 85 հազար դրամի, վերացնել ծայրահեղ աղքատությունը․ ծրագիր

views-count1864 դիտում article-date 16:38 18-08-2021
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության նախագիծը, նշեց, որ մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս։

«Ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասերացված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին ադրյունքի 25 տոկոսի, տասը տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել։ Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը»,- ասաց նա՝ ներկայացնելով առաջիկա հինգ տարիներին նախատեսված թիրախները։

Առաջիկա 5 տարիների ընթացում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար։  Նախատեսում են նաև երրորդ և հաջորդ երեխաների համար ամսական հիսուն հազար դրամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել մինչև երեխայի վեց տարեկանը։ Մինչև 2024 թվականը ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ։

Նմանատիպ նյութեր