5089 դիտում
09:31 03-02-2017
Հայաստանի խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա ընթացքում 2015թ. համեմատ զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը։
Խոշոր հարկատուների մեջ առաջինը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որը 2016թ. ընթացքում 42.3 մլրդ դրամի հարկ է վճարել՝ նախորդ տարվա 42.6 մլրդ դրամի փոխարեն։ 2015թ. երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 27.5 մլրդ դրամ էր վճարել, մինչդեռ հիմա նրանք 16-րդ տեղում են. նախորդ տարի վճարել են 9.2 մլրդ դրամ։ 2015թ. երրորդ տեղում Ղ-Տելեկոմ ընկերությունն է եղել, վճարել էին 18.6 մլրդ դրամ, մինչդեռ 2016թ. հայտնվել են 8-րդ տեղում՝12.8 մլրդ դրամ հարկ են վճարել։
Ինչ վերաբերում է անցած տարվա առաջին եռյակին, ապա «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հաջորդում է «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը, որ վճարել է 22.5 մլրդ դրամ (2015թ. 13.6 մլրդ դրամի փոխարեն), իսկ երրորդ տեղում ՀԷՑ-ն է. նրանք էլ վճարել էին 17.2 մլրդ դրամ (16,4 մլրդ դրամի փոխարեն)»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3316 դիտում
08:00 30-07-2015
Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
1834 դիտում
08:52 28-01-2016
Խոշոր հարկատուների վճարած հարկերը պակասել են ոչ թե 4, այլ18 միլիարդ դրամով. «Ժողովուրդ»
1666 դիտում
14:49 11-05-2023
Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2158 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ