1885 դիտում
08:52 28-01-2016
Խոշոր հարկատուների վճարած հարկերը պակասել են ոչ թե 4, այլ18 միլիարդ դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»–ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր և տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները, մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել։
Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել։ Այս երևույթը գուցե այդքան կարևորություն չունենար, եթե Հայաստանի տնտեսությունը գեր կենտրոնացած չլիներ։ Ինչպե՞ս, բացատրենք։ Հայաստանում գոյություն ունեն 96 հազարից ավել հարկատուներ, որոնք բոլորով միասին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Ստացվում է, որ մեր պետբյուջեի մուտքերի ավելի քան 65 տոկոսը ապահովում են հենց խոշոր հարկատուները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3421 դիտում
08:00 30-07-2015
Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
5155 դիտում
09:31 03-02-2017
Հայաստանի խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
4109 դիտում
09:13 07-02-2020
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը 1 ընկերությունով պակասել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը