30359 դիտում
11:07 03-02-2017
Գավառի հիվանդանոց են տեղափոխվել Սարուխան գյուղում բնակվող ընտանիքի անդամները. պարզվել է՝ նրանք թունավորվել են պահածոյից
Երեկ՝ փետրվարի 2-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ ժամը 04։00-ի սահմաններում իրենց բժշկական կենտրոն են տեղափոխվել «սննդային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ 4 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածները Սարուխան գյուղի բնակիչներ,49-ամյա Տիգրան Եղիազարյանն է, 26-ամյա Վիգեն Եղիազարյանն է, 46-ամյա Վարդուհի Աբրահամյանն է և 23-ամյա Շուշաննա Բադալյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նախորդ օրը՝ փետրվարի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում տանը նշված անձինք, ովքեր ընտանիքի անդամներ են, պահածո են կերել, ինչի պատճառով էլ թունավորվել են։
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։