122722 դիտում
21:24 10-06-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սարուխան գյուղում ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու 09-ը. վերջինի վարորդը տեղում մահացել է, կինը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ, 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 60 FA 909 համարանիշի և Սարուխան Գյուղի բնակիչ, 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի C 388 EDM համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի, 52-ամյա Նադեժդա Տոնոյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ քաղաքացիների գնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավավքածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Գավառի բժիշկները, վիրավորին էլ հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը:
Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աքսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Սուքիասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Սուքիասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 09-ի վարորդն ու վիրավոր ուղևորուհին ամուսիններ էին, իսկ Toyota-ի վարորդը մասնագիտությամբ՝ երաժիշտ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+