3156 դիտում
09:50 04-02-2017
Քաղաքացին քաղաքականության համար ոչ թե նպատակ է, այլ միջոց, որն ընտրությունների օրը դառնում է ընտրազանգված. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանն ապրում է միանգամից մի քանի իրականություններում։ Մեկն իշխանության ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ փայլուն է, բոլոր խնդիրները լուծվում են, ու Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա։ Մյուսն ընդդիմության կամ իրենց այդպես համարողների ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ մռայլ է, բոլոր խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ ամեն օրվա հետ ավելի են խորանում։
Եվ վերջապես, կա այն իրականությունը, որում ապրում է շարքային քաղաքացին, որը ոչ իշխանամետ է, ոչ ընդդիմադիր, և որի խնդիրն իր ամենօրյա իրականությունն է՝ տարբեր՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացրած իրականություններից։ Մեծ հաշվով, սա այն խզումն է, որն առկա է Հայաստանի քաղաքացիների և քաղաքական համակարգի ներկայացուցիչների միջև՝ անկախ նրանից՝ նրանք իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն։
Քաղաքական համակարգն ու քաղաքացիներն ապրում են իրարից անջատ, այլ իրականություններում, այդ է պատճառը, որ քաղաքականությունը չի սպասարկում քաղաքացիների շահերը, և քաղաքացին քաղաքականության ու կուսակցությունների համար ոչ թե նպատակ է, այլ միջոց կամ գլխաքանակ, որն ընտրությունների օրը դառնալու է ընտրազանգված»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4089 դիտում
09:25 12-03-2020
Ընտրազանգված հավաքելու համար Փաշինյանը պատրաստ է անվտանգային հարցերը դնել քննարկման․ «168 ժամ»
1847 դիտում
11:08 13-04-2022
Ղարաբաղի կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»