3447 դիտում
10:14 17-12-2016
Քաղաքացին «բացելու էր աչքերը» և հասկանալու էր, որ աշխարհն ապրում է միանգամայն այլ արժեքներով ու այլ նպատակներով. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։
Վրաստանն ու Ուկրաինան այն երկրներն են, որոնց հետ միասին Հայաստանն ընդգրկված էր Արևելյան գործընկերության ծրագրում, և որոնց հետ համընթաց, ընդ որում, շատ հարցերում՝ ավելի առաջանցիկ տեմպերով, ընթանում էր դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում։ Այսինքն, այն, ինչ տեղի է ունեցել Եվրախորհրդարանում Վրաստանի ու Ուկրաինայի վերաբերյալ, կարող էր և պետք է առնչվեր նաև Հայաստանին։
Եթե չլիներ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը եղավ, որպեսզի Հայաստանի համար էլ չլիներ 2016 թվականի դեկտեմբերի 14-ը։ Որովհետև եթե Հայաստանի քաղաքացիները նույնպես ստանային առանց վիզայի Եվրամիություն այցելելու հնարավորություն, կարճ ժամանակ հետո «բացելու էին աչքերը» և հասկանալու էին, որ աշխարհը չի սկսվում ու ավարտվում Կրասնոդարով ու Վլադիկավկազով ու խոպանի այլ հետամնաց կենտրոններով։ Հասկանալու էին, որ աշխարհն ապրում է միանգամայն այլ հարթությունում, այլ արժեքներով ու այլ նպատակներով:
Տեսնելու ու հասկանալու էին, որ մարդն այդ տարածության մեջ ոչ թե գլխաքանակ է ու ընտրազանգված, այլ այն, ինչի բարեկեցությանը ծառայում են պետությունը, իշխանությունը, քաղաքականությունը, ամեն ինչը։
Տեսնելով ու հասկանալով դա՝ Հայաստանի քաղաքացին հասկանալու էր նաև ռուսականության հետամնացությունն ու հակամարդկայնությունը, ու դա հասկանալով՝ վերանայելու էր իր կարծիքը «հավերժ Ռուսաստանի» հետ դատապարտվածության մասին, որի միջոցով ռուսական տարածության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պահպանվում ու վերարտադրվում է իշխանությունը։
Մեծ հաշվով, հենց այդ հեռանկարը բացառելու համար տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը Ռուսաստանին հնարավորություն տվեց պահպանել ազդեցությունը, Հայաստանի իշխանությանն էլ՝ իշխանությունը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունը՝ հանուն իշխանության ու ռուսականության պահպանման, Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին զրկեց արժանապատիվ կյանքի հեռանկարից ու ապագայից։
Որովհետև այդ ապագայում չէր կարող տեղ ունենալ այն իշխանությունը, որը երկիրը մեկ գիշերվա մեջ խցկեց հետադիմության հետնախորշ, որտեղից այսօր հայտարարվում է, որ այդտեղ չխցկվելով՝ գուցե իրավիճակն ավելի վատ լիներ։ Հայտարարվում է՝ շատ լավ հասկանալով, որ ավելի վատ չի լինում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2804 դիտում
09:11 31-03-2016
Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով. «168 Ժամ»
2606 դիտում
10:59 08-11-2019
Քաղաքացիների մեծամասնությունն առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ տրամադրություններով․ «Առավոտ»
6279 դիտում
16:55 24-06-2018
Աշխարհն ապրում է «ջունգլիների օրենքով». Սիրիայի նախագահ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»