211652_close_icon
views-count79465 դիտում article-date 21:19 04-02-2017

ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի ուսումնական զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը. Ապագա առյուծ-զինվորները խոստացան շարունակել հերոսների կիսատ թողած գործը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, Կոտայքի մարզի ուսումնական զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը՝ բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու մի միջոցառում, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետեւեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։ Երդման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ գնդապետ Պետրոսյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. -Սիրելի՛ նորակոչիկներ, կուզենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը խորությամբ ըմբռներ զինվորական երդման խորհուրդը եւ այս երկու տարիների ընթացքում զինվորական ծառայությունը անցկացներ իր տված երդմանը համապատասխան, ասել է թե նվիրվածությամբ։ Ձեզնից յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից եւ մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը… Նորակոչիկներից շարքային Պողոսյանը հանդես եկավ իր և ընկերների անունից ու ասաց. -Այսօր մեզ համար մեծ տոն է, հիշարժան եւ անմոռանալի։ Մեզանից յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր այս օրվան։ Երդում ենք տալիս մեր հայրենիքին, հանուն ազգի իրենց կյանքը զոհած մեր եղբայրներին։ Մենք՝ նորակոչիկներս, որպես հաղթանակած ազգի զավակներ, կփորձենք արժանի լինել նրանց եւ համախմբվել հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գաղափարի շուրջ եւ առանց երկմտանքի պատրաստ լինել զոհաբերության հանուն Հայաստանի Հանրապետության։ Նորակոչիկների շարային երթով անցնելուց հետո տրվեց ազատ արձակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 819+
819+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր