211652_close_icon
views-count3833 դիտում article-date 10:57 05-02-2017

Սերբիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 24 մարդ հոսպիտալացվել է

Սերբիայի արևմուտքում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 24 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ապրանքատար գնացքը բախվել է ուղևորների տեղափոխող ավտոբուսին: Վթարը տեղի է ունեցել Լյուբովիյա-Բելգրադ երկաթգծի Բատար-պոլյա կայարանում, ինչի հետևանքով ավտոբուսի 24 ուղևոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Նշվում է, որ երկաթգծի այդ հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչն էլ, հավանաբար, վթարի պատճառ է դարձել:

Նմանատիպ նյութեր