9323 դիտում
12:47 05-02-2017
Անգլիա. Սկանդալից հետո «Չելսին» մի ոտքով չեմպիոն է, համերգ` «Լիվերպուլում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Լոնդոնում, որտեղ «Չելսին» մրցեց «Արսենալի» հետ: Այս խաղում որոշվելու է, թե արդյոք «Չելսին» չեմպիոնության համար պայքարում մրցակից կունենա, թե` ոչ:
Խաղը սկսվեց մեծ սկանդալով. 13-րդ րոպեին «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն մրցակցի տուգանային հրապարակում արմունկով հարվածեց «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինի գլխին, որից հետո գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը:
Հանդիպման գլխավոր մրցավարը ոչ միայն չպատժեց Ալոնսոյին և դեղին քարտ ցույց չտվեց, այլ նաև` հաշվեց գոլը: Այդքանից հետո էլ ստացած հարվածից Բելերինը ուշքի չեկավ և խաղադաշտը լքեց: Ընդհանրապես, մրցավարական սկանդալների թվով Անգլիայի այս առաջնությունը աննախադեպ է:
Դրանից հետո «Չելսին» շատ հանգիստ խաղը իր ուզած սցենարով տարավ: Երկրորդ խաղակեսի սկզբում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մեն-մենակ ճեղքեց մրցակցի ամբողջ պաշտպանությունը և հաշիվը դարձրեց 2:0: Երրորդ գոլը «Չելսիին» նվիրեց Պետեր Չեխը, և միայն ավելացված ժամանակում «Արսենալից» խփեց հեղինակության գնդակը` 3:1:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 59 միավոր և արդեն 12 միավոր է գերազանցում «Արսենալին», որը իջավ 3-րդ տեղը: 2-րդ տեղ բարձրացավ «Տոտենհեմը», որը Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»` 1:0 և 50 միավորով:
Շարունակվում է «Լիվերպուլի» սև շրջանը: Թիմը այս անգամ արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց ետնապահներից «Հալ Սիթիին»: Սա «Լիվերպուլի» 4-րդ անընդմեջ պարտությունն էր, որը 46 միավորով 4-րդն է:
Փոխարենը մյուս լիվերպուլյան ակումբը` «Էվերթոնը», ուրախացրեց իր երկրպագուներին, սեփական հարկի տակ 6:3 հաշվով հաղթելով «Բորնմութին»:
Պոկերի հեղինակ դարձավ «Էվերթոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը գոլերի քանակը հասցրեց 16-ի և միանձնյա գլխավորեց ԱՊԼ-ի ռմբարկուների ցուցակը՝ մեկ գնդակով գերազանցելով Դիեգո Կոստային և Ալեքսիս Սանչիսին:
[b]Անգլիայի Պրեմիեր-լիգա, 24-րդ տուր
[/b]
«Չելսի» - «Արսենալ»՝ 3:1
Մարկոս Ալոնսո, 13, Էդեն Ազար, 53, Սեսկ Ֆաբրեգաս, 85 - Օլիվյե Ժիրու, 90+1
«Տոտենհեմ» - «Միդլսբրո»՝ 1:0
Հարի Քեյն, 58 (11մ)
«Հալ Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2:0
Ալֆրեդ Ն՛Դայե, 44, Օմար Նիաս, 84
«Էվերթոն» - «Բորնմութ»՝ 6:3
Ռոմելու Լուկակու, 1, 29, 83, 85, Ջեյմս Մաքարթի, 25, Ռոս Բարկլի, 90+4 - Ջոշուա Քինգ, 59, 70, Հարի Արտեր, 90
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6894 դիտում
13:34 25-07-2017
«Չելսին» իր խաղացողին տուն է ուղարկել սկանդալից հետո
3125 դիտում
14:08 14-01-2016
Անգլիա. Խելահեղություն Լիվերպուլում, «Լեսթերի» հեքիաթը շարունակվում է. տեսանյութ
3440 դիտում
19:54 07-04-2019
Անգլիա. «Արսենալը» պարտվեց Լիվերպուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում