211652_close_icon

«Չելսին» իր խաղացողին տուն է ուղարկել սկանդալից հետո

views-count7017 դիտում article-date 13:34 25-07-2017
«Չելսիի» կիսապաշտպան Քենեդին լքել է Ասիայում շրջագայությամբ գտնվող «Չելսիին»: Ակումբի որոշմամբ բրազիլացի կիսապաշտպանը վերադարձել է Անգլիա՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/24/1073239/]սկանդալի[/url] պատճառով, որը կապված էր խաղացողի կողմից սոցցանցերում վիրավորական գրառմամբ: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստին Պեկինում «Արսենալի» հետ ընկերական խաղի (3:0) ժամանակ երկրպագուները սուլել էին այն բանի համար, որ ֆուտբոլիստը սոցցանցում հրապարակել է չինացի անվտանգության ծառայության աշխատակցի նկարը, որը քնել էր աշխատանքի վայրում: Ավելի ուշ «Չելսին»» ներողություն էր խնդրել Քենեդիի վարքագծի համար:

Նմանատիպ նյութեր