2495 դիտում
15:50 06-02-2017
Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խմբի առաջին նիստը
Այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարից, քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը և ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, նախանշվել է հնարավոր հարցերի շրջանակը:
Նմանատիպ նյութեր
6250 դիտում
21:20 24-11-2017
Նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
850 դիտում
11:31 31-01-2023
Ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»