3264 դիտում
22:01 07-02-2017
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում կանգնեցված է «Կապիկների հուշարձան»․ հետաքրքիր տեղեկություններ
Կապիկների հուշարձանը գտնվում է Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում՝ Տրապեցիա լեռան վրա՝ Աբխազիայի Գիտությունների ակադեմիայի փորձարարական ախտաբանության և թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տարածքում:
Տեղադրվել է Աբխազիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Աբխազիայի կապիկների բուծարանի 50-ամյա հոբելյանի առթիվ, երբ ՓԱԹԳՀԻ-ն պարգևատրվեց Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով՝ մարդուց շնորհակալություն կապիկին պոլիոմիելիտի, դեղին տենդի, բծավոր տիֆի, մալարիայի, տուբերկուլյոզի և շատ այլ հիվանդությունների դեմ մարդու հաղթանակի համար: Կապիկի հուշարձանը ձուլվեց Միշիշչիում: Կշռում է 1,5 տոննա։
Հուշարձանը վնասվել էր Վրաց-աբխազական պատերազմի ժամանակ՝ (1992-1993) վրացի զինվորների կողմից, որոնք հրացաններից կրակում էին հուշարձանի վրա: Փամփուշտների հետքերը տեսանելի են մինչև օրս:
Ուշագրավն այն է, որ պատվանդանի վրա հայտնվել է ոչ թե կապիկ, այլ բուծարանի պահապան, համադրիլների իմաստուն առաջնորդ Մուրրեյի քանդակը:
Նա պատկերված է նստած պատվանդանի վրա, որի վրա փորագրված են մարդկային այն հիվանդությունների անունները, որոնք ուսումնասիրված և հաղթահարված են շնորհիվ կապիկների վրա փորձերի:
Նմանատիպ նյութեր
2165 դիտում
14:16 10-03-2017
Ռուսաստանի Վոլգոդոնսկ քաղաքում կանգնեցված է Խաղաղ ատոմի հուշարձան․ հետաքրքիր տեղեկություններ
30297 դիտում
21:25 22-11-2019
Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով «օրենքով գող» է զոհվել. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
2782 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3280 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը