3014 դիտում
21:25 07-02-2017
Կոռուպցիայի մասին խոսելը շատ մոդայիկ է, ես էլ չեմ ուզում հետ մնալ մոդայից. ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին.
Հարգելի գործընկերներ,
փաստ է, որ կոռուպցիայի մասին խոսելը շատ մոդայիկ է։ Ես էլ չեմ ուզում հետ մնալ մոդայից ու այսօր կխոսեմ ցանկացած առաջընթաց խոչընդոտող այդ ախտի մասին։
Կոռուպցիան չարիք է։ Եթե այս հարցում կոնսենսուս չկա հանրության մեջ, ուրեմն կոռուպցիան տարեցտարի կաճի, ոչ թե կնվազի։ Սա էլ է փաստ։ Ինչ ունենք Հայաստանում. ես չեմ հիշում որևէ քաղաքական ուժի որևէ ծրագիր կամ հայտարարություն, որևէ գործչի ելույթ, որևէ հասարակական կազմակերպություն կամ լրատվամիջոց, որ սա չպնդի կամ հակառակն ասի։ Կոնսենսուս կամ գրեթե կոնսենսուս այս հարցում թերևս առկա է։
Ունենք նաև մյուս երևույթը՝ կոռուպցիայի ընկալումը հասարակության մեջ։ Սա էլ խնդիր է, քանի որ երբ կոռուպցիոն ընկալումը բարձր է, ապա այն նույնպես խոչընդոտում է զարգացմանը, ներդրումներին և այլն։
Միջազգային հանրահայտ մի վերլուծության մեջ վերջերս տրված էին տարբեր երկրներում կոռուպցիայի և դրա ընկալման մակարդակները։ Համոզված եմ՝ շատերդ եք տեսել։ Հայաստանը բացարձակ չեմպիոն էր. գիտե՞ք ինչ հարցում։ Մենք միակն էինք, որտեղ կոռուպցիայի ընկալումն ավելի քան 3 անգամ գերազանցում էր կոռուպցիայի իրական մակարդակը։
Ավելի քան երեք անգամ։ Այլ երկրներում ճիշտ հակառակն էր, կոռուպցիայի մակարդակն էր անգամներով գերազանցում ընկալման մակարդակը։
Արդյունքում կոռուպցիայի մակարդակով մենք ունեինք մոտավորապես համադրելի վիճակ, ասենք, Վրաստանի և Բելառուսի հետ, բայց կոռուպցիայի ընկալման մասով մոտ 10 անգամ ավելի էինք։
Ժողովրդական լեզվով ասած՝ բայղուշության տարրեր կան այս վիճակի մեջ։
Հիմա ո՞րն է ասելիքս։ «Կոռուպցիան վատ է» մակերեսային պնդումներով ամենօրյա հրապարակախոսությունները որևէ իմաստ չունեն։
Վերևում ասացի, որ կոնսենսուս, միևնույն է, գրեթե կա այդ հարցում։ Ավելին, դրանք միայն վնաս են, միայն ավելացնում են կոռուպցիայի ընկալումը, ինչն էլ իր հերթին որևէ պահից սկսած չի օգնում կոռուպցիայի նվազմանը, եթե ոչ հակառակը։ Անընդհատ գոռալով հանրահայտ ճշմարտությունը
կոռուպցիայի մասին՝ իրականում վատություն անել է մեր զարգացմանը, և հակառակը՝ «ա՜յ, այս բանը եկեք փոխենք, դա նաև հակակոռուպցիոն էֆեկտ կարող է ունենալ» ոճի պնդումները՝ օգուտ։
Ես իմ անունից հայտարարում եմ, որ այլևս երբեք մակերեսային պնդումներ չեմ անելու կոռուպցիայի վտանգավորության մասին։ Այս պահից ես ինձ դուրս եմ դնում մոդայից։ Կխոսեմ կոռուպցիայի մասին միայն կոնկրետ առաջարկությունների մասով՝ ցույց տալով դրանց հակակոռուպցիոն կողմերը։ Թույլ տվեք նույնը խորհուրդ տալ բոլորին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
886 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր