211652_close_icon
views-count2259 դիտում article-date 20:31 19-01-2021

«Իշխանազավթ դավաճանները միևնույնն է թուրքին տալիս են այն, ինչ ուզում են, այդ պատճառով զորավարժությունների հետ կապված մտահոգվելու ոչինչ չկա». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ էին հավաստիացնում, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ներքաշվի Ադցախում պատերազմի մեջ, այդպես էլ հիմա է։ Թուրքիա-Ադրբեջան լայնածավալ հարձակվողական զորավարժություններին ընդառաջ իշխանազավթ և դավադիր պատերազմ հրահրած, անհասկանալի պարտություն կրած ու հայրենիք հանձնածները հորդոդում են ուշադրություն չդարձնել այդ տեղեկատվությանը։ Փոխարեն իրենք ուշադրություն դարձնեն, իրենց պաշտպանության նախարարը դարձնի, իրենց կառավարությունն աշխատի և վտանգներ չեզոքացնի իրենք մեզ են հորդորում։ Մի խոսքով, իմացեք Կարսում թուրք-ադրբեջանական հարձակվողական զորավարժությունները Հայաստանի գործը չեն։ Այն Հայաստանի, ում տարածքները հիմա անխոչընդոտ անցնում են թուրքերին։ Թուրքը մտածում է իր տարածքն ընդլայնելու մասին, իսկ մեր իշխանավորի խորհրդարանական օրակարգը կարծես մի քանի դար պատերազմ ու սպառնալիք չտեսած ինչ-որ գոյություն չունեցող երկրի մասին լինի։ Հ.Գ. Իշխանազավթ դավաճանները միևնույնն է բանավոր ու առանց առարկությունների թուրքին տալիս են այն ինչ ուզում են։ Այդ պատճառով զորավարժությունների հետ կապված մտահոգվելու ոչինչ չկա»:

Նմանատիպ նյութեր