2902 դիտում
09:51 08-02-2017
Մյասնիկ Մալխասյանը կառաջադրվի ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում նա չհերքեց:
«Այո, հավանականությունը մեծ է»,- ասաց ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը: Ի դեպ, Արագածոտնի մարզում պայքարը բավական թեժ է լինելու: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ից բազմաթիվ ռեյտինգային թեկնածուների անուններ են շրջանառվում՝ պատգամավոր Մնացական Մնացականյան, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդին:
Վերջինիս, ըստ տեղեկությունների, պաշտպանում է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ-ի թեկնածուների շարքում են նաև Արագած Ախոյանը և Բազմասեր Առաքելյանը: Իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Լյովա Խաչատրյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2693 դիտում
17:28 05-11-2018
Արայիկ Հարությունյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով
2324 դիտում
12:44 12-11-2018
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում
Այս բաժնից
616 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
862 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2188 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ