Արայիկ Հարությունյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով:
Այս մասին տեղեկացրել է նա անձամբ` նշելով, որ պետք չէ հողմաղացներ հնարել, պարզապես անհրաժեշտ է սպասել մինչև իրենց ցուցակը կհրապարակվի. «Այս պահին որևէ որոշում չկա, ըստ արդյունքների և թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»