18996 դիտում
09:48 10-02-2017
Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ գտնվող տախտակի շուկան վերաձևելու են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում քննարկվել է մի քանի ապրանքների շուկաները վերաձևելու տարբերակներ։ Վերաձևման ենթակա «ամենահամեղը» տախտակի շուկան է, որը արդեն տարիներ շարունակ գտնվում է Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ։
Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար։ Առավելագույնը, որ «թույլատրված Է, կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար և ոչ ավելին։ Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր է. ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում է տախտակը, այն 2-2.5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում։
Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն է միայն պաշտոնապես արձանագրվում։ Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն։ Չի բացառվում, որ այս շուկան վերաձևելու «գաղափարը» ծնվել է հենց այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, որ Մհեր Սեդրակյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ վատացել են, և Սեդրակյանը կարող է ՀՀԿ-ի համար ոչ այնքան ջանասիրաբար աշխատել նախընտրական փուլում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
18632 դիտում
10:05 04-05-2016
Մհեր Սեդրակյանի որդու ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»